Քրդերի հետ մարտերում 8 թուրք զինծառայող է զոհվել19 հունիսի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 8 թուրք զինծառայող է զոհվել և 10 ՔԱԿ գրոհայիններ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած բախման արդյունքում, հայտնում է Reuters-ը: Մարտը սկսվել է քրդերի հարձակումից: Գրոհի ենթարկված պահակակետերը օգնություն են խնդրել, որից հետո թուրքերը սկսել են հետապնդել քրդերին լեռներում: Թուրքական կողմից վիրավորված է 16 մարդ: Ըստ զինվորականների, հարձակվողները պատրաստվել են գրոհի հարևան Իրաքում, որտեղ գրոհայինների պատրաստման հենակետեր ունեն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |