Շուտով կսկսվեն «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով հայկական ֆիլմի նկարահանումները![]() 19 հունիսի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - «ՇԱՐՄ հոլդինգ»-ը ներկայացնում է նոր արկածային կինոկատակերգություն` «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով: Ինչպես հայտնում է ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը, «Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական և պրոդյուսերական թիմերը կրկին համախմբվել են նոր կինոնախագծի շուրջ: Ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, ընթանում են նկարահանման նախապատրաստական աշխատանքները, որոնք կսկսվեն մոտ օրերս: Նկարահանման աշխարհագրությունը կընդգրկի նաև Վրաստանը: «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով այս ֆիլմի դերասանական կազմում են նախորդ երկու ֆիլմերից արդեն իսկ սիրված Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, ինչպես նաև հայտնի դերասաններ Լիլի Էլբակյանը, Խորեն Լևոնյանը, Արտաշես Ալեքսանյանը և այլոք: Ֆիլմում կնկարահանվի նաև վրացուհի Շորենա Բեգաշվիլին և այլ ճանաչված վրացի դերասաններ: Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը, գործադիր պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը, սցենարի հեղինակներ` Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանը և Ռուբեն Ջաղինյանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |