«Հարսնաքարի» դեպքի հետ կապված քրեական գործը վերադարձվել է ոստիկանություն19 հունիսի 2012 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ չեղյալ է հայտարարվել որոշումը, որով Ավանի «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկների մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ուղարկվել էր պաշտպանության նախարարության քննչական ծառայություն: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` նշելով, որ քրեական գործը կրկին ուղարկվել է ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու: Նախաքննությունն իրականացնելու է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունը: Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Մամուլում տեղեկություններ կան, որ ՊՆ մայորին ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով : Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |