Դաշնակահար Բերնդ Գլեմզերը կրկին ելույթ կունենա Երևանում![]() 19 հունիսի 2012 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին ճանաչված գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերը ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան): Դաշնակահարը ներկայացնելու է Պ. Ի. Չայկովսկու Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը: Համերգը ղեկավարելու է բրիտանացի հռչակավոր դիրիժոր, Լոնդոնի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Քրիստոֆեր Ուորեն –Գրինը, ով անցած տարի ելույթ է ունեցել Անգլիայի արքայազն Ուիլիամի պսակադրության արարողությունը: Համերգի երկրորդ մասում նվագախումբը կկատարի Ֆորեի «Պավան» և Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունները: Բերնդ Գլեմզերն ու Քրիստոֆեր Ուորեն -Գրինը առաջին անգամ չէ, որ համագործակցում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Երկուսն էլ անցած տարի ելույթ են ունեցել նվագախմբի հետ: Գլեմզերը ելույթ է ունեցել հունիս ամսին, իսկ Ուորեն-Գրինը ղեկավարել է Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |