ԳԹԿ-ն արձագանքել է աշակերտի նամակին կապված անգլերենի միասնական քննության հետ19 հունիսի 2012 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարարությունն արձագանքել է «Անգլերեն» միասնական քննության մասին 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Մովսիսյանի նամակին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից` Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտ Մովսիսյան Գևորգը նամակով դիմել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը հրապարակվել էր նաև մի շարք էլեկտրոնային պարբերականներում: Նախարարի հանձնարարությամբ աշակերտի նամակն ուղարկվել էր Գնահատման և թեստավորման կենտրոն՝ ուսումնասիրության: Այսօր ստացվել է ԳԹԿ-ի մասնագիտական պատասխանը, որում, մասնավորապես, նշվում է. «Թեստերի բոլոր 4 տարբերակները բնականաբար չեն կարող լինել բացարձակ նույնական, ուստի որոշակի տարբերություններ թեստային առաջադրանքներում պետք է լինեն: Այդ տարբերությունները, բնականաբար, կարող են ազդել թեստերի բարդության աստիճանի վրա: Հարկ է նշել, որ բարդության աստիճանը թեստաբանական տերմին է, և դրա ճշգրիտ մեծությունը հայտնի է դառնում (հաշվվում է) վիճակագրական վերլուծություններից հետո: Հաճախ առաջին հայացքից բարդ թվացող թեստը իրականում պարզվում է ավելի հեշտ է և հակառակը: Բարեբախտաբար, այս տարվա «Անգլերեն» առարկայի միասնական քննության պարագայում թեստերի բոլոր 4 տարբերակներն ունեցել են գրեթե նույն միջին ցուցանիշները` 13.23, 13.24, 13.21, 13.14, ինչը հազվագյուտ երևույթ է և բնութագրում է թեստերի համարժեքությունը՝ բարդության տեսանկյունից»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |