Մալազիայում մեկնարկել է Եկեղեցիների hամաշխարհային խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի հանդիպումը

PanARMENIAN.Net - Պինանգում (Մալազիա) հունիսի 17-ին մեկնարկել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի հերթական հանդիպումը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Մայր Աթոռ Ս. Էջմիածն ի լրատվական ծառայությունից` յոթօրյա ժողովի ընթացքում հանձնախումբն ամփոփելու է վերջին վեց տարիների իր աշխատանքները` քննարկելով եկեղեցաբանական և բարոյագիտական փաստաթղթեր, ինչպես նաև անդրադառնալու է Եկեղեցում հեղինակության աղբյուրների հարցի ուսումնասիրությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ժողովին ներկայացնում է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---