Հայաստանում առաջին անգամ կանցկացվի TechDays միջոցառումը![]() 19 հունիսի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մայքրոսոֆթ Հայաստան ընկերության կողմից կազմակերպվող «ԹեքԴեյզ» (TechDays) միջոցառումը։ Միջոցառումը նախատեսված է ՀՀ ՏՏ հասարակության ներկայացուցիչների համար, հիմնականում ծրագրավորողների, և անցկացվելու է սեմինար-թրեյնինգի տեսքով։ Սեմինարի գլխավոր խոսնակներն են պրն. Կարլ Դավիս Բարեն (DPE Technical Lead, Central and Eastern Europe, Multi Country)՝ Մայքրոսոֆթի ռեգիոնալ տեխնիկական գծով ղեկավարը, և պրն. Դամյէն Կառոն (IT Pro Evangelist, France)՝ Մայքրոսոֆթ Ֆրանսիայի տեխնիկական գծով ղեկավարը։ Ներկայացման հիմնականա թեմաներն են՝ Windows 8 օպերացիոն համակարգը, Microsoft Cloud Services - ամպային ծառայությունները և SQL Server 2012-ը ։ Միջոցառման ընթացքում ՀՀ ՏՏ մասնագետները հնարավորություն կունենան վարել ակտիվ քննարկում և տալ իրենց հուզող բոլոր հարցերը համաշխարհային ՏՏ ոլորտում տեղի ունեղոց փոփոխությունների և արդիական տենդենցների մասին։ Հունիսի 21-ին, սույն թեմաների վերաբեյալ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կազմակերպվելու են պրակտիկ աշխատանքներ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |