Հարավային Կորեայի և Խորվաթիայի 13 ֆուտբոլիստ և մարզիչ որակազրկվել է պայմանավորված խաղերի մասնակցելու համար

Հարավային Կորեայի և Խորվաթիայի 13 ֆուտբոլիստ և մարզիչ որակազրկվել է պայմանավորված խաղերի մասնակցելու համար

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն Հարավային Կորեայի և Խորվաթիայի 13 ֆուտբոլիստ և մարզիչ է որակազրկել պայմանավորված հանդիպումների մասնակցելու համար:

ՖԻՖԱ-ի դիսցիպլինարային կոմիտեն որոշել է ցմահ որակազրկել Հարավային Կորեայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներին, Չոյ Սոն Գուկին` հինգ տարով: Պայմանավորված հանդիպումներն անցկացվել է Հարավային Կորեայում երկրի առաջնության բարձրագույն դիվիզիոնի և Լիգայի գավաթի ժամանակ: Խորվաթիայում ցմահ որակազրկվել են մարզիչ Վինկո Շական, ինչպես նաև «Մեդիմուրյե» ակումբի նախկին ֆուտբոլիստներ Մարիո Դարմոպիլն ու Դանիել Մարադիչը: Նրանք մասնակցել են 2009/10 խաղաշրջանի պայմանավորված հանդիպումներին:

Բոլոր որակազրկվածներն այսուհետ ամբողջ աշխարհում չեն կարողանա զբաղվել ֆուտբոլի հետ կապված գործունեությամբ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---