Հունիսի 21-24-ը Երևանում կանցկացվի Բացօթյա ընթերցանության փառատոն![]() 19 հունիսի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 21-24-ը արդեն 3-րդ անգամ կանցկացվի Բացօթյա ընթերցանության փառատոն: Փառատոնի նպատակն է միավորել երիտասարդությանը, վերացնել հասարակական վայրերում ընթերցելու բարդույթը, ամրապնդել սերը գրքի հանդեպ: Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ կապված ընթերցանության հետ. «Նվիրիր գիրք» ակցիա, որի շրջանակներում ցանկացողները գրքեր կնվիրեն գրադարաններին, ապա կլինի մասսայական բացօթյա ընթերցանություն: Երեկոյան կլինի փառատոնի բացման համերգը, որին կմասնակցեն Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Հովակիմ Սաղաթելյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Քրիստ Մանարյանը և ուրիշներ: Նախաձեռնությունը կմեկնարկի հունիսի 21-ին «Գաֆեսճյան քանդակների պարտեզում»: Փառատոնի նախաձեռնողն ու իրականացնողը երիտասարդական «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ն է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |