Գործարկվել է Հայկական վիրտուալ համալսարանի թուրքերեն տարբերակը![]() 19 հունիսի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից` hանդիպմանը ներկա էին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության նախկին տնօրեն, Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Յորդեկյանը: ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը ներկայացրել է նախարարության ծրագրերը` մասնավորապես նշելով «Արի տուն»-ը և «Սփյուռք» ամառային դպրոցը: Նախարարը ներկայացրել է նաև նախարարության պատվերով և աջակցությամբ հրատարակված գրքերը: ՀԲԸՄ նախագահ Պ.Սեդրակյանը ներկայացնելով միության ծրագրերը` հատուկ ընգծել է տաղանդավոր հայ երիտասարդներին աջակցության նախագծերը: Նա նշել է, որ արդեն գործարկվել է Հայկական վիրտուալ համալսարանի թուրքերեն տարբերակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի հայկական դպրոցների, արևմտահայերենի ուսուցման վիճակի, հայ երեխաների ու պատանիների Հայաստան ուղևորությունների և Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ այլ հարցեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |