Շաաբան. Սիրիայում առաջիկա զորավարժությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը![]() 19 հունիսի 2012 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրությունները մոտակա շաբաթներին սիրիական տարածքում Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Չինաստանի մասնակցությամբ իբր ծրագրված զորավարժությունների մասին չեն համապատասխանում իրականությանը, երեքշաբթի օրը հաղորդել է Սիրիայի նախագահի քաղաքական և տեղեկատվական հարցերի խորհրդական Բուսեյնա Շաաբանը: «Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի նման բան չկա և չի կարող լինել»,- ասել է Շաաբանը: Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները, ինչպես նաև արաբական հեռուստաալիքը հաղորդել են այն մասին, որ մոտակա շաբաթներին զորավարժություններ տեղի կունենան Սիրիայի ինչպես ցամաքային, այնպես էլ ջրային տարածքում: Հաղորդվում էր նաև այն մասին, որ Եգիպտոսը Չինաստանի 12 ռազմանավերին թույլ կտա անցնել Սուեզի ջրանցքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |