Առևտրի և զարգացման սևծովյան բանկը հունիսի 21-24 տարեկան ժողով կանցկացնի Երևանում![]() 19 հունիսի 2012 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) հունիսի 21-24 տարեկան ժողով կանցկացնի Երևանում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, տարեկան ժողովի շրջանակում ԱԶՍԲ-ն մամլո ասուլիսում կներկայացնի Բանկի ռազմավարությունը և բիզնես պլանները Հայաստանի առնչությամբ: Ծրագրված է նաև մամլո ասուլիս, որին կմասնակցեն Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը և Բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը: Հունիսի 22-ին կկազմակերպվի «Հայաստան բիզնես-ֆորում. աճի և միջազգային փորձառությունների հնարավորությունները», իսկ հունիսի 24-ին` Բանկի կառավարիչների 14-րդ հանդիպումը: Նույն օրը ծրագրված է մի շարք նախագծերի ստորագրման արարողությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |