Տեղի ունեցավ Սբ. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկի մարման արարողությունը![]() 19 հունիսի 2012 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի ունեցավ Սբ. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել «Հայփոստ» ՓԲԸ-ից` մարումն իրականացրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հայփոստի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը և այլք: Սբ. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկին պատկերված է Գրիգոր Խանջյանի հայտնի գոբելենը, որը ներկայումս պահվում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնում: Գեղաթերթիկի հեղինակն է Աշոտ Եղիազարյանը: Ի թիվս այլ նամականիշերի, այս տարի կթողարկվեն «Հնագիտական գտածո» թեմայով նամականիշեր, որոնք նվիրված կլինեն Հայաստանում հայտնաբերված հնագույն կոշիկին, ինչպես նաև ավելի քան 5900 տարեկան կանացի ծղոտե փեշին: Կթողարկվեն Կոնյակագործության հիմնադրման 125-ամյակին, Լուսինե Զաքարյանի 75-ամյակին նվիրված և այլ նամականիշեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |