Ֆրանսիան Մալիում ռազմական ներխուժմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության հույս ունի![]() 19 հունիսի 2012 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխանությունները հուսով են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն կտա Արևմտյան Աֆրիկայի երկրների զորքերի ներխուժմանը Մալի: «Ես կարծում եմ, որ դեպքերն ավելի արագ կզարգանան, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն տա Աֆրիկյան միության (ԱՄ) և Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերության (ԱԱԵՏԸ) ռազմական գործողության անցկացմանը»,- հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն, հաղորդում է Ռոսբալտը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առայժմ չի հայտնել Մալիում ռազմական գործողությանն աջակցելու մասին:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |