«Ժողովուրդ». ՕԵԿ-ին բաժին է հասնելու 4 փոխնախարարի պաշտոն![]() 20 հունիսի 2012 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Ըստ թերթի տեղեկությունների, «Օրինաց երկրին», բացի նախարարական 3 պորտֆելից, առաջիկայում բաժին է հասնելու նաև 4 փոխնախարարի պաշտոն: ՕԵԿ-ին են տրամադրվել առողջապահության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության և կրթության փոխնախարարների պորտֆելները: Առայժմ հայտնի են փոխնախարարներից երկուսի` Նելսոն Զուրոյանի և Դավիթ Կարապետյանի անունները, որոնք նախօրեին հրաժարվել են ԱԺ պատգամավորի մանդատից` խորհրդարան անցնելու հնարավորություն տալով հնաբնակ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին: Իսկ թե երիտասարդ ՕԵԿ-ական անդամները կոնկրետ որ նախարարություններում են նշանակվելու, դեռ հստակ չի որոշվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |