«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում «պրեմիա» է բաժանել

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում «պրեմիա» է բաժանել

PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանը դեռ չեկած, «պրեմիա» է բաժանել աշխատողներին` նրանց վերադարձնելով այն երանելի ժամանակները: Թերթը հիշեցնում է, որ նախորդ աշնանը` Աբարահմյանի պաշտոնանկությունից հետո, պարզվել էր, որ ԱԺ գանձարանը դատարկ է, չնայած դեռ երեք ամիս կար տարին փակվելուն: Տարեվերջին ԱԺ աշխատողները բողոքում էին, որ իրենց հասանելիք 13-րդ աշխատավարձը չեն տալիս, հետո ինչ-որ կերպ տվեցին: Այս անգամ ԱԺ-ից «գնացողները» թողել են չծախսված բավականին կլորիկ գումար` մոտ 160 միլիոն դրամ` հինգ ամսվա կտրվածքով, ինչն էլ Հովիկ Աբրահամյանը ծախսում է «հալալ մալի պես»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---