Սերգեյ Մովսիսյանը դարձել է Չեխիայում անցկացված արագ շախմատի մրցաշարի հաղթող![]() 20 հունիսի 2012 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի Հուստոպեչե քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միանձնյա նվաճել առաջին մրցանակը: Մրցաշարին մասնակցել են 148 շախմատիստներ, այդ թվում` 18 գրոսմայստերներ: Իսկ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը, հաղորդում է armchess.am-ը: Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանն էլ Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունի 5 միավոր և ընթանում է երկրորդ տեղում: Գաբրիելյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևից (Ռուսաստան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |