Ռուսաստանում հայտնվել է առաջին ազգայնական կուսակցությունը![]() 20 հունիսի 2012 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է «Ռուսաստանյան համաժողովրդական միություն» կուսակցությունը: Այսպիսով, Ռուսաստանում հայտնվեց առաջին ազգայնական կուսակցությունը, որը գործելու է օրինական դաշտում: Կուսակցությունը գլխավորում է Սերգեյ Բաբուրինը: Ավելի վաղ Բաբուրինը ղեկավարում էր «Ժողովրդական միություն» կուսակցությունը, որը 2008թ. դարձավ «Ռուսաստանյան համաժողովրդական միություն» ՀԿ: Կուսակցությունն իր գլխավոր նպատակն է համարում «նախկին ԽՍՀՄ երեք սլավոնական հանրապետությունների ամուր պետական միության ստեղծումը՝ հետագայում միասնական սլավոնական պետության՝ Ռուսաստանյան Միության վերաճելու հեռանկարով», հայտնում է Լենտա.ռու-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |