Մասնագիտական կրթությանը նվիրված խորհրդաժողովում քննարկվում են էլեկտրոնային կրթության խնդիրները![]() 20 հունիսի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը այսօր կազմակերպել է «Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդաժողով: Խորհրդաժողովին ներկայացվում են մասնագիտական կրթության և էլեկտրոնային ուսուցման վերաբերյալ իրականացրած ծրագրի արդյունքերը, կլինեն թեմատիկ քննարկումներ` մասնագիտական կրթության և էլեկտրոնային կրթության վերաբերյալ: ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդթը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագրի և խորհրդաժողովի նպատակն է լուծել զբաղվածության խնդիրը` միջին մասնագիտական կրթության ոլորտը զարգացնելով. «Գերմանիայում մենք երկակի մոտեցում են կիրառում այս հարցում. ուշադրություն ենք դարձնում կրթության և տեսական հատվածին և գործնական գիտելիքներին, որոնք հետագայում թույլ կտան մասնագետներին օգտագործել իրենց գիտելիքները գործնականում»: Խորհրդաժողովին մասնակցում են նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, կրթական կառույցների ներկայացուցիչները, որոնք ներկայացնելու են իրենց գաղափարները: Ծրագրի ընթացքում մասնագետները վերապատրաստել են հայաստանյան դպրոցների 20 ղեկավարների, 45 ուսուցիչների, որոնց միջոցով վերջիններս զարգացրել են իրենց միջանձնային հարաբերությունները և առաջնորդության կարողությունները: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի ԱԳՆ-ի ֆինանսավորմամբ, իսկ հայաստանյան համակարգողն է եղել InWent կազմակերպությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |