Նանսենի թանգարանի կառուցման համար ծառահատում չի լինելու

Նանսենի թանգարանի կառուցման համար ծառահատում չի լինելու

PanARMENIAN.Net - Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի կառուցման համար ոչ մի ծառ կամ թուփ չի հատվելու: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Նանսենի հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը: Թանգարանը գտնվելու է Նոր Նորք համայնքում, Գայի արձանի ետնամասում: Բախչինյանի խոսքով թանգարանը պետք է գտնվեր Գյումրիում, կար համապատասխան տարածք, սակայն վերանորոգման համար գումարներ չգտնվեցին: Փոխարենը բժիշկներ Սառա և Կառլեն Եսայանները տրամադրել են գումար, որով և այն կկառուցվի Երևանում: Շինարարությունը նախատեսվում է ավարտել չորս ամիսների ընթացքում:

Բախչինյանի խոսքով թանգարանը կօգնի ճանաչել մեծ բարերարին, ով հսկայական գործ է արել հայ ազգի համար:

Թանգարանը զբաղեցնելու է 52 քառակուսի մետր տարածք: Թանգարանում ներկայացվելու են մեդալներ, գրքեր, լուսանկարներ, նանսենյան անձնագրերի պատճեներ:

Այն լինելու է մեկ հարկանի, և չի սպասվում տարածքի սալիկապատում կամ այլ շինարարություն: Փոխարենը Երևանի քաղաքապետարանը խոսք է տալիս բարեկարգել այդ տարածքը:

Թանգարանի բացմանը ներկա կգտնվի նաև բարերարի թոռնուհի Մարի Գրեվեն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---