SAMSUNG-ը և Orange-ը ներկայացրել են GALAXY S III-ը Հայաստանում20 հունիսի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր թվային մեդիայի և թվային հեռահաղորդակցության ոլորտում առաջատար «Samsung Electronics»-ը և Orange Արմենիան` Հայաստանում սմարթֆոնների վաճառքիառաջատարը, ներկայացրեցին GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելը՝ GALAXY S III-ը: Այն սմարթֆոն է՝ ոգեշնչված բնությամբ և ստեղծված մարդկանց համար. նա ճանաչում է օգտագործողի ձայնը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը: Այս նորաոճ և ինովացիոն սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու օգտագործողների առօրյան: Samsung GALAXY S III-ի 4.8 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 8MP հզորությամբ ինտելեկտուալ տեսախցիկը և 1.9MP ճակատային տեսախցիկը սպառողին առաջարկում են բազմաթիվ նորհնարավորություններ, ինչպես նաև դեմքի ճանաչման և և ամենահաջողված լուսանկարի ընտրության ֆունկցիաներ։ Samsung GALAXY S III սմարթֆոնը կյանքն առավել դյուրին էդարձնում, քանի որ ղեկավարվում է Android™ 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն՝ կիրառման համար առավել հարմար և կատարելագործված համակարգով: «Այս սմարթֆոնի կարգախոսն է` “Ստեղծված է մարդկանց համար, ոգեշնչված է բնությամբ” Եվ իսկապես` կարգախոսը ամբողջովին համապատասխանում է սմարթֆոնի արտաքին տեսքին, դուք դա կզգաք առաջին իսկ հայացքից և հպումից: Այս ամենը արտացոլվում է նրա գույներում ու հարթ կորագծերում»,- ասաց Samsung-ի հայաստանյաններկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը: «Samsung»-ը մեր հիմնական գործընկերներից է Հայաստանում և կարևոր գործընկեր` Ֆրանս Տելեկոմ Խմբի համար, որի բազմաթիվ մոդելներ` հեռախոսներ, սմարթֆոններ,պլանշետային համակարգիչներ, աքսեսուարներ, արդեն իսկ ներկայացված են մեր խանութներում: Ուրախ ենք այսօր մեր բաժանորդներին ներկայացնել «Samsung»-իամենավերջին ստեղծագործությունը` տպավորիչ ու ինովացիոն սմարթֆոն, որով արդեն կարելի է գրել և կարդալ հայատառ և որը կարելի է ձեռք բերել Դելֆին, Թիթեռ ևՊանտերա բաժանորդագրությունների հետ միասին` հատուկ գնով», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Samsung GALAXY S III-ը կարելի է ձեռք բերել 350,000 դրամով, իսկ Orange-ի խանութներում բաժանորդագրվելով ամսական բաժանորդագրության ծառայություններից մեկին`սկսած 215,000 դրամից: Ավելին, ի հավելումն իրենց ամսական բաժանորդագրության փաթեթում ներառված րոպեների և ինտերնետի ծավալի` Samsung GALAXY S III-ը գնելուց հետո առաջին մեկ տարվա ընթացքում Պանտերա սակագնային պլանի բաժանորդներն ամսական կստանան 250-1000ՄԲ լրացուցիչ թրաֆիկ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |