Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «ԹեքԴեյզ» սեմինար-թրեյնինգը

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «ԹեքԴեյզ» սեմինար-թրեյնինգը

PanARMENIAN.Net - Մայքրոսոֆթ Հայաստանը այսօր կազմակերպել է «ԹեքԴեյզ» (TechDays) միջոցառումը`սեմինար-թրեյնինգի ձևաչափով:

Ներկայացման հիմնական թեմաներն են՝ Windows 8 օպերացիոն համակարգը, Microsoft Cloud Services - ամպային ծառայությունները և SQL Server 2012-ը :

Ինչպես նշեց Մայքրոսոֆթ Հայաստան ընկերության նախագահ Գրիգոր Բարսեղյանը` Հայաստանում «ԹեքԴեյզ» (TechDays)միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ. «Եթե մեր նախորդ սեմինարները հիմնականում նախատեսված էին միայն ծրագրավորողների համար, ապա այս միջոցառումը նաև ՏՏ ոլորտի մասնագետների համար է, քանի որ այս ոլորտում ամեն ինչ շատ արագ է զարգանում և այդ մասնագետները պարտավոր են անընդհատ տեղյակ լինել ոլորտի զարգացումներին և փոփոխություններին»: Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ բացի այսօրվա` տեսական հատվածից, վաղը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կլինեն նաև պրակտիկ աշխատանքներ:

Սեմինարի խոսնակներն են Կարլ Դավիս Բարեն (DPE Technical Lead, Central and Eastern Europe, Multi Country)՝ Մայքրոսոֆթի ռեգիոնալ տեխնիկական գծով ղեկավարը, և Դամյէն Կառոն (IT Pro Evangelist, France)՝ Մայքրոսոֆթ Ֆրանսիայի տեխնիկական գծով ղեկավարը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---