Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը երրորդ տեղն է զբաղեցրել Քիշնևի համաժողովում![]() 20 հունիսի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-13-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում Հայաստանը մասնակցել է ԱՊՀ և մերձբալթյան երկրների Երիտասարդ թատերական գործիչների միջազգային համաժողովին: Մեր երկիրը ներկայացրել են բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանը, թատերագետ Ռուզաննա Առաքելյանը, բեմանկարիչներ Կարինե Եղիազարյանն ու Նարեկ Քեշիշյանը: Մասնակցել են նաև Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը: ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանը լավ ներկայացավ, մթնոլորտը շատ թատերական էր, ամեն օր քննարկումներ եղան: Հրաշալի է ընդունվել Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը, որը զբաղեցրել է երրորդ տեղը: Ղազանչյանի կարծիքով, այն նվազագույնը պետք է երկրորդ տեղում լիներ: Ներկայացումը հետաքրքիր առաջարկներ է ստացել արտերկրում: Ուղևորությանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |