ՖԻՖԱ-ն մտադիր է 20 միլիոն դոլար ներդնել Բրազիլիայում ԱԱ-2014-ի նախապատրաստման համար![]() 20 հունիսի 2012 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն մտադիր է 20 միլիոն դոլար ներդնել Բրազիլիայում 2014թ. աշխարհի առաջնության նախապատրաստման համար: Գումարը կածխսվի մարզադաշտերի վերակառուցման և շրջակա միջավայրը վնասակար արտանետումներից պաշտպանելու վրա: «Այս համաձայնագիրը ԱԱ-2014 կազմկոմիտեի և ՖԻՖԱ-ի միջև ուղղված է ոչ թե ծախսերի նվազեցմանը, այլ աշխարհի առաջնության անցկացումից եկամուտների ավելացմանը»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները գտնում են, որ նախապատրաստությունը աշխարհի առաջնությանը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, և էկոլոգիական իրադրությունը մրցաշարի անցկացման վայրերում մտահոգում է իրենց: «ՖԻՖԱ-ն 20 մլն դոլար կհատկացնի, որպեսզի (շրջակա միջավայրի պահպանության) աշխատանքները սկսվեն»,- ճշտվում է հայտարարության մեջ: «Մենք հուսով ենք, որ 2014թ. աշխարհի առաջնությունը կհիշվի ոչ միայն ֆուտբոլի, այլև մեծ էկոլոգիական և սոցիալական ժառանգություն թողնելու շնորհիվ»,- ասել է ՖԻՖԱ-ի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաժնի ղեկավար Ֆեդերիկո Ադդիեկին, հաղորդում է rsport.ru-ն: Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայի 12 քաղաքներում:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |