Ճգնաժամի շրջանում 14% անկումը վարչապետը բացատրում է նրանով, որ նախկին իշխանությունները շեշտը դրել էին շինարարության վրա

Ճգնաժամի շրջանում 14% անկումը վարչապետը բացատրում է նրանով, որ նախկին իշխանությունները շեշտը դրել էին շինարարության վրա

PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի շրջանում հայաստանյան տնտեսության մեծ անկումը պայմանավորված էր տնտեսության կառուցվածքի մեջ շինարարության մեծ տեսակարար կշռով: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանում պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հարցին, թե ինչպիսին պետք է լիներ անկումը տնտեսության մեջ, եթե «հաջող գործողությունների արդյունքում անկումը կազմել է 14 տոկոս»: Ըստ ցուցանիշների, անկման մակարդակով Հայաստանը երկրորդն էր ԱՊՀ-ում Ուկրաինայից հետո:

Վարչապետի խոսքով, պատճառն այն էր, որ մինչճգնաժամային տարիներին շինարարության մեջ տարեկան ներդրվել է 700 մլն դոլար մասնավոր ներդրումներ, հաճախ նաև մյուս ոլորտների հաշվին: «Դա էր հիմնական պատճառը, թե ինչու անկումը Հայաստանում այդքան մեծ եղավ»,-ասել է նա:

Վարչապետը նշել է, որ 14 տոկոս անկումից 10,5 տոկոսը բաժին էր ընկնում շինարարությանը, ևս 2,8 տոկոս կազմեցին անուղղակի հարկերը, իսկ այլ ոլորտներում անկումն այդքան մեծ չի եղել:

«Մենք ոչ ոքի չենք մեղադրում, ուղղակի ասում ենք, թե ինչ խնդիրներ կան, որոնց համար մենք պատասխանատու ենք»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---