Հայաստանը սկսել է ավելի շատ արտահանել20 հունիսի 2012 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. մայիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 488.2 մլն դոլար (193.8 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 3,1 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն աճել է 9 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել է 9 տոկոս՝ 2239,5 մլն դոլար (875,5 մլդր դրամ): Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 122.2 մլն (48,6 մլրդ դրամ)` աճելով 6,9 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում ամսվա կտրվածքով այն աճել է 33 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-մայիսին 2011թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 561,7 մլն դոլար (219,6 մլրդ դրամ), աճը՝ 15,2 տոկոս: Ներկրման ծավալը 2012թ. մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 366 մլն դոլար (145,2 մլրդ դրամ)՝ ավելանալով 1,9 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 2,9 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 1677,8 մլն դոլար` ավելանալով 7,1 տոկոսով: Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1116,1 մլն դոլար կամ 436,3 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |