ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-30 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿԼԻՆԻ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ23 սեպտեմբերի 2004 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 26-30-ը պետական այցով կմեկնի Չինաստան: Պեկինում ՀՀ ղեկավարը կհանդիպի Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Հու Ձինթաուի, պետխորհրդի նախագահ Վին Դիաբաոյի, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նախագահ Ու Բանգոյի հետ: Այցի արդյունքում երկու երկրների նախագահները կստորագրեն համատեղ հռչակագիր: Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ տեխնիկատնտեսական եւ սեյսմոլոգիայի ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրերի, ինչպես նաեւ 2005թ. մշակութային համագործակցության ծրագրի ստորագրում: Նշենք, որ սեպտեմբերի 29-ին Ռ.Քոչարյանը կայցելի Շանհայ, որտեղ կհանդիպի քաղաքի ղեկավարության հետ, կայցելի քաղաքաշինական զարգացման ցուցահանդես, «Սինթյենդի» տուրիզմի կենտրոն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |