Բրիտանացի ոչ մի նախարար ներկա չի լինի Կիևում Անգլիա-Իտալիա քառորդ եզրափակչի խաղին

Բրիտանացի ոչ մի նախարար ներկա չի լինի Կիևում Անգլիա-Իտալիա քառորդ եզրափակչի խաղին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարներից ոչ մեկը չի մասնակցի Կիևում ԵԱ քառորդ եզրափակչի Անգլիայի մասնակցությամբ խաղին՝ այդպիսով «մտահոգություն հայտնելով Ուկրաինայում տիրող ընտըովի արդարադատությամբ»,-հայտնում է Guardian-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի հայտարարությանը:

Ավելի վաղ նախարարները հայտարարել էին, թե չեն այցելելու իրենց հավաքականի խաղերը ԵԱ խմբային փուլում :

Բրիտանական իշխանությունների որոշումը կապված է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատավճռի ու նրա կալանքի պայմանների հետ:

2011թ. հոկտեմբերին Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Ռուսաստանի հետ 2009թ. գազային համաձայնագրի ստորագրման ժամանակ լիազորությունների չարաշահման համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---