Անգելա Մերկելը կայցելի Եվրո-2012 քառորդ եզրափակչի Գերմանիա-Հունաստան խաղը![]() 20 հունիսի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Լեհաստան՝ դիտելու համար Եվրո-2012 քառորդ եզրափակչի խաղը Գերմանիայի ու Հունաստանի միջև: Մերկելը հնարավորություն է ստացել այցելելու հունիսի 22-ին կայանալիք խաղը լեհական Գդանսկում, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գեորգ Շտրայտերը: Գերմանիան մեծ աջակցություն ցուցաբերեց Հունաստանին երկրում տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում: Սակայն Բեռլինի պարտադրած միջոցները չընդունվեցին Հունաստանում և ազդեցին հույների շրջանում Մերկելի հեղինակության վրա: Արդյունքում ֆուտբոլային այս խաղը լրացուցիչ ենթատեքստ ստացավ: Շտրայտերը պնդում է, որ խաղը զուտ մարզական բնույթ է կրում: Նա հավելել է, որ Գերմանիայի կանցլերն ակնկալում է «տեսնել գրավիչ ու ազնիվ ֆուտբոլ»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |