Եգիպտոսը խստացրել է Սուեզի ջրանցքի հսկողությունը ընտրությունների արդյունքների հրապարակման նախօրեին

Եգիպտոսը խստացրել է Սուեզի ջրանցքի հսկողությունը ընտրությունների արդյունքների հրապարակման նախօրեին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանությունները խստացնում են Սուեզի ջրանցքի հսկողությունը երկրի նոր նախագահի ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքների հայտարարման նախօրեին, հաղորդել է Սուեզ գավառի անվտանգության վարչության պետ, գեներալ Ադել Ռիֆաաթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պետության ղեկավարի ընտրությունների` անցյալ կիրակի ավարտված երկրորդ` ամփոփիչ փուլի արդյունքները պետք է հրապարակվեն Եգիպտոսի նախագահի ընտրությունների գերագույն հանձնաժողովի կողմից հինգշաբթի օրը` հունիսի 21-ին:

Գլխավորապես ապահովվել է Սուեզ քաղաքի, ջրանցքի երկայնքով տեղակայված նավթային տերմինալների և նավթավերամշակման գործարանների մոտ գտնվող հինգ նավահանգիստների հսկողությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---