Էկոլոգիական դաշինքը դեմ է Սևանից 320մլն խմ ջուր բաց թողնելու մասին կառավարության նախագծին20 հունիսի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է հղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, Աժ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանին Սևանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին ՀՀ կառավարության նախագիծի հետ կապված: Դիմումում, մասնավորապես, նշվում է. «Հունիսի 20-ին Աժ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել Սևանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին ՀՀ կառավարության նախագիծը: Ակտիվ հասարակությունը` Էկոլոգիական հասարակական կազմակերպություններ, Գեղարքունիքի մարզի 20 հասարակական կազմակերպություններ, համայնքների ներկայացուցիչներ դեմ են Սևանա լճից 320 միլոն խմ ծավալով ջրի բացթողմանը, համարում են, որ դա հիմնավորված չէ և այս կապակցությամբ բողոք նամակներով արդեն իսկ դիմել են ԱԺ: Չնայած դրան` հասարակությանը ԱԺ-ի կողմից մերժվեց մասնակցել հունիսի 20-ին ԱԺ-ում տեղի ունեցող այս հարցի քննարկմանը: ՀՀ Սահմանադրության, Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ օրենքների խախտմամբ է ընդունվում ներկայացված օրինագիծը, մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի քննարկմանը խոչնդոտվում է: Այս ամենը կասկածի տակ է դնում նախագծի օրինականությունը, այսպիսով Հայաստանում խախտվում են ժողովրդավարական սկզբունքները և որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության իրավունքը: ԱԺ-ին ներկայացնում ենք նաև Սևանա լճի ազդակիր համայնքների անդամների հարյուրավոր ստորագրություններ, որոնք հայտնում են իրենց անհամաձայնությունը վերոնաշյալ օրինագծի հետ»: Դաշինքը, հաշվի առնելով Սևանա լճի կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, նրա ռազմավարական, առանցքային նշանակությունը մեր պետության կայնուն զարգացման գործում, պահանջում է. «Չեղյալ համարել այս հարցի այսօրվա` հունիսի 20-ի քննարկումը և նշանակել առանձին ընդլայնված քննարկում` հնարավորություն տալով մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերին»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |