ՏՄՊՊՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Արցախ![]() 20 հունիսի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա աշխատանքային այցով վաղը Արցախի հանրապետություն կմեկնի ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նախատեսվում է ՏՄՊՊՀ նախագահի այցը ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ), որտեղ հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարեսկզբից կատարված աշխատանքների արդյունքներին, համատեղ վարույթների վարման ընթացքին, ինչպես նաև հետագա համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր: Նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ ՏՄՊՊՀ և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի, հանձնաժողովները համագործակցելու են մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, միջազգային կառույցներին անդամակցելու, համատեղ վարույթների իրականացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |