«Վորլդ Վիժնի» ամառային ճամբարներին այս տարի կմասնակցի 2 800 երեխա![]() 20 հունիսի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի մեկից կգործեն «Վորլդ Վիժնի» ամառային ճամբարները, որին սպասում են 2 800 երեխաներ Հայաստանի հեռավոր համայնքներից: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդում են «Վորլդ Վիժն» կազմակերպությունից: Հայաստանի վեց մարզերի կարիքավոր համայնքներից երեխաներ հնարավորություն կունենան իրենց ամառային հանգիստն ու ուրախ ժամանցը կազմակերպել մանկական ճամբարներում: Այս տարի «Վորլդ Վիժնը» ավելացնում է ճամբար այցելող երեխաների թիվը՝ նախորդ 12 տարվա համեմատ: Այդ հարցում «Վորլդ Վիժնին» աջակցեց ՔՐՈՆԻՄԵՏ Բարեգործական հիմնադրամը, որ Վորլդ Վիժնին տրամադրեց 30 000 ԱՄՆ դոլար: Տրամադրված գումարը թույլ կտա ճամբարում հյուրընկալել ևս 325 երեխայի՝ 200-ը Սիսիանի, 125-ը Ալավերդիի տարածաշրջանից: Արդեն տասներկու տարի է, ինչ բազմաթիվ զարգացման ծրագրերի հետ մեկտեղ «Վորլդ Վիժնը» կազմակերպում է ամառային ճամբարներ երեխաների համար. 20 000 երեխա Գյումրիից, Տավուշից, Ստեփանավանից, Ալավերդիից, Ապարանից, Վարդենիսից, Գավառից, Սիսիանից, Կապանից և Թալինից արդեն մասնակցել են ճամբարներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |