Ասադ Ալամ. Հայաստանում իրականացված ՀԲ ծրագրերը մշտապես որպես օրինակ են ներկայացվել20 հունիսի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը: ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամն ավարտում է առաքելությունը և այդ պաշտոնում նրան փոխարինելու է Հենրի Քերալին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Փոխվարչապետը շնորհակալություն հայտեց Ասադ Ալամին` սերտ և արդյունավետ համագործակցության համար` մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նորանշանակ տնօրենին նա շնորհավորեց պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ փոխշահավետ աշխատանքը կշարունակվի: Փոխվարչապետը նկատեց, որ վերջին տարիներին ՀԲ աջակցությամբ իրականացված բոլոր ծրագրերն արդյունավետ էին և օգտակար: Նա հատկապես կարևոր համարեց, որ դրանք հիմնականում ուղղված էին մարզերում, համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը և ընդգրկում էին կենսական նշանակության ոլորտներ` ոռոգման, խմելու ջրի համակարգերի վերականգնում, առողջապահական և սոցիալական այլ ենթակառուցվածքների արդիականացում, ճանապարհների վերակառուցում, արոտավայրերի բարելավում և այլն: Նա նաև մարզպետների, համայնքի ղեկավարների անունից շնորհակալություն հայտնեց արդյունավետ ծրագրերի իրականացման համար: Ասադ Ալամը ևս գոհունակություն հայտնեց համատեղ աշխատանքից` նկատելով, որ Հայաստանում իրականացված ծրագրերը մշտապես դրական գնահատականի են արժանացել և որպես օրինակ ներկայացվել: Նա նշեց, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով, իսկ երկրին առաջընթաց զարգացում է մաղթում: Հենրի Քերալին իր հերթին վստահեցրեց, որ գործակցության բարձր մակարդակը կպահպանվի և Հայաստանի նոր կառավարության հետ արդյունավետ համագործակցությունն ու զարգացմանն ուղղված ծրագրերը կշարունակվեն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |