Ահմեդ Շաֆիքի կողմնակիցները պնդում են, որ Մուհամմեդ Մուրսին մոտ մեկ միլիոն ընտրաձայն է սեփականացրել

Ահմեդ Շաֆիքի կողմնակիցները պնդում են, որ Մուհամմեդ Մուրսին մոտ մեկ միլիոն ընտրաձայն է սեփականացրել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքի նախընտրական շտաբը նրա մրցակից Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներին մեղադրել է կայացած ընտրությունների ժամանակ գրեթե մեկ միլիոն ընտրաձայների «սեփականացման» մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ամեն տեսակ խարդախությունների, ներառյալ փաստաթղթերի կեղծման, չհաշվառված քվեաթերթիկների օգտագործման, ընտրողների կրկնակի քվեարկման ճանապարհով «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսին ընտրությունների ժամանակ ապօրինաբար մոտ մեկ միլիոն եգիպտացիների ձայն է ստացել իր օգտին»,- ասել է նախկին վարչապետի շտաբի ներկայացուցիչ Յահյա Քադարին:

Եգիպտոսի նոր նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայացավ անցյալ հանգստյան օրերին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---