ԲՀԿ և ՀԱԿ ընդդիմադիր մրցավազքը կամ լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը20 հունիսի 2012 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության ծրագիրը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը զեկուցեց կառավարության անցյալ տարիների գործունեության մասին, ինչպես նաև պատգամավորներին պատմեց մոտակա 5 տարվա ծրագրի մասին: Իսկ մինչ այդ Հայ ազգային կոնգրեսի, ՀՅ Դաշնակցության և «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունները հայտարարեցին, որ ընդդիմություն են, իսկ «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցությունը ձեռնպահ մնաց նման հայտարարությունից: Սակայն ամենահետաքրքիրը սկսվեց այն ժամանակ, երբ պատգամավորները հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղել վարչապետին և հանդես գալ հայտարարություններով: Եվ այստեղ պարզվեց, որ երբևէ կոալիցիոն ԲՀԿ-ն, որը վերջին տարիներին ինքնին իշխանություն էր և պատասխանատվություն էր կրում իրադրության համար երկրում, մտադիր է «դառնալ ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը» և անգամ ՀԱԿ-ի հետ մրցել ընդդիմադիր լինելու և նույնիսկ իր հարցերի ու հայտարարությունների կտրուկության մեջ: Սկիզբը դրեց նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը դեռևս նախընտրական քարոզչության ժամանակ բացահայտ դիմակայության մեջ մտավ գործող իշխանությունների հետ ի դեմս ՀՀԿ-ի: Օսկանյանը կառավարությանը հիշեցրեց նաև նրա լավատեսական բյուջեն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նախաշեմին և ճգնաժամի ժամանակ տնտեսության 14%-անոց անկումը, որն ԱՊՀ-ում զիջեց միայն Ուկրաինային, և աղքատության աճին մինչև 35%: Նա հեգնանքով Տիգրան Սարգսյանին առաջարկել է պատասխանել այն հարցին, թե ինչպիսին պետք է լիներ անկումը տնտեսության մեջ, եթե «հաջող գործողությունների արդյունքում անկումը կազմել է 14 տոկոս»: Տիգրան Սարգսյանն արդարանալու համար նշել է, որ 14 տոկոս անկումից 10,5 տոկոսը բաժին էր ընկնում շինարարությանը, ևս 2,8 տոկոս կազմեցին անուղղակի հարկերը, իսկ այլ ոլորտներում անկումն այդքան մեծ չի եղել: Սակայն դրանով ԲՀԿ գրոհը չավարտվեց, և գործի անցավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որը կոշտ քննադատության ենթարկեց Հայաստանի կառավարությանն ու կառավարության ղեկավարին: Հարկ է նշել, որ Զոհրաբյանի ելույթն իսկական ֆուրոր առաջացրեց: «Կառավարությունը, որի քաղաքականությունը փաստորեն մնալու է նույնը, ձախողել է նախկին ծրագիրըզ: Հիմա այդ կառավարությունն այսօր գրեթե նույն կազմով, նույն վարչապետի գլխավորությամբ, նույն ծրագրով ու գաղափարախոսությամբ ակնկալում է վստահության քվե: Ես մեծ վերապահումներով եմ նոր կառավարություն և նոր ծրագիր բառերն օգտագործում»,- ասաց նա: Զոհրաբյանի կարծիքով` ծրագրի առանցքում բացակայում են մեխանիզմները: «Ինչպես կարելի է ձախողել նախկին ծրագիրը և այսօր խրոխտ կեցվածքով գալ կանգնել և կրկին վստահության քվե ակնկալել: Ինձ համար սա տնտեսագիտական նոր խոսք է, նոր գյուտ»,- նշեց Զոհրաբյանը` հավելելով, որ ֆինանսական ճգնաժամը դարձավ «փրկօղակ, որի վրա կարելի է բարդել ձախողումները» (ըստ երույթին, ԲՀԿ պատգամավորը մոռացել է իր կուսակցության մասնակցությունը նախորդ կառավարությանը): Զոհրաբյանի համոզմամբ` ինչ-որ մեկը պետք է պատասխան տա 14,5 տոկոս տնտեսական անկման համար: «Թե՞ կարելի է ոչնչի համար պատասխան չտալ, խրոխտ կերպով գալ, կանգնել ու ակնկալել վստահության քվե: Լրջագույն առաջընթացի համար անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրերց, որ կառավարության այս ծրագրին ԲՀԿ-ն միաձայն դեմ կքվեարկի: Կուսակցությունում իր գործընկերոջ վառ ելույթը օժանդակեց կրկին Վարդան Օսկանյանը, որը կառավարությանը հիշեցրեց նախորդ կառավարության (2003-2007) տարիներին հայկական տնտեսության աճի միջին տեպմերի մասին` 13%: «Ձեր կառավարության թերությունն այն է, որ դուք չեք ընդունում ձեր սխալները: Այդպես է եղել վերջին տարիներին, դա արտահայտվեց նաև այսօր»,- հայտարարել է նա: Ըստ Օսկանյանի, այն, ինչ կառավարությունը ներկայացնում է խորհրդարանում և այն, ինչ կատարվում է իրականում, բոլորովին չեն համընկնում: Նա նշել է, որ կառավարության պնդումը, թե վերականգնվել է ՀՆԱ մինչճգնաժամային մակարդակը, ճշմարտացի միայն նոմինալի առումով: Ւսկ եթե հաշվի առնենք գնաճն ու տնտեսության աճի ներկայիս տեմպերը, ապա մինչճգնաժամային մակարդակը հասանելի կլինի միայն 2014թ.: Օսկանյանը նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ կառավարությունը, որը հպարտանում է, որ ոչ մի սոցիալական ծրագիր չի կրճտավել, արել է դա պետության արտաքին պարտքի ավելացման դիմաց՝ ՀՆԱ 17 տոկոսից այն հասցնելով 45 տոկոսի: Օսկանյանը գտնում է, որ կառավարության ծրագիրը չի կարող 7-տոկոսանոց տնտեսական աճ ապահովել անկախ Եվրոպայում տիրող իրավիճակից: Նա նաև հեգնանքով նշել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները գոհ են ՀՀ կառավարության աշխատանքից: «Նրանք գոհ են ձեզանից, քանի որ դուք անում եք այն ամենն, ինչ նրանք ցանկանում են»,-ասաց նա: Այժմ մնում է միայն սպասել վաղվան և կառավարության ծրագրի վերաբերյալ քվեարկությանը խորհրդարանում: Բնական է, որ խորհրդարանում ՀՀԿ - «Օրինաց երկիր» կոալիցիայի ճնշող մեծամասնության շնորհիվ ծրագիրը կընդունվի: Սակայն հետաքրքիր է մեկ այլ բան` արդյո՞ք ԲՀԿ-ից բոլոր պատգամավորները կօժանդակեն Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Օսկանյանի ընդդիմադիր պոռթկմանը: Առայժմ պարզ է մի բան. ՀՀԿ և ԲՀԿ միջև դիմակայությունը շարունակում է թափ հավաքել, և եթե կողմերը չպայմանավորվեն, ապա հակամարտությունն իր գագաթնակետին կհասնի 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին: Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |