ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԱՏՎԵԼ ՓՈԽԱԴԱՐՁ ԹՇՆԱՄՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔԻՑ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԵՒ Ադրբեջանի երիտասարդությունը ստեղծագործական էներգիայի միջոցով կարող Է ազատվել թշնամության զգացումից, որի պատճառը ձգձգվող ղարաբաղյան հակամարտությունն է: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիզ Գրանդեն` ՄԱԿ-ի խաղաղության միջազգային օրվա տոնակատարության կապակցությամբ, որին մասնակցել են նաեւ Հայաստանի որոշ երիտասարդական կազմակերպություններ: Նա անդրադարձել է նաեւ կանանց դերին հակամարտության կարգավորման գործընթացում` նշելով նրանց ակտիվորեն ներգրավելու անհրաժեշտությունը այդ գործընթացում: «Կանայք առավել ճկուն եւ պրագմատիկ են լուծումների որոնման հարցում եւ ի վիճակի են պահպանել գերակայությունները` հռչակելով հասարակության համատեղ գոյակցության կանխադրույթը», ընդգծել է Լ.Գրանդեն:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---