«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանին հունից հանել է ՊԵԿ նախագահի հաշվետվությունը![]() 21 հունիսի 2012 - 10:02 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 16-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` Տամոժնի Գագոն, գնացել է նախագահական նստավայր`հաշվետվություն ներկայացնելու: Ըստ թերթի տեղեկությունների` Խաչատրյանը Սերժ Սարգսյանի աշխատասենյակից դուրս է եկել ահաբեկված և այլայլված: Ավելին, սենյակից դուրս գալուց անմիջապես հետո մոտեցել է քարտուղարուհու սեղանին և իր կրծքին ամուր սեղմած թղթերը սկսել է կոկիկ հավաքել թղթապանակի մեջ: Այդ ընթացքում Խաչատրյանի ձեռքերն անգամ դողացել են: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ` պարզելու, թե ինչի վերաբերյալ է եղել իր ներկայացրած հաշվետվությունը, որն այդպես հունից հանել է Սերժ Սարգսյանին: «Ես սովորական, լուրջ տրամադրությամբ գնացել եմ, լուրջ քննարկումներ ենք ունեցել, ոչ մի նման խնդիր չի եղել: Հիմա Դուք հարցնում եք, ես չգիտեմ անգամ` ինչ պատասխանեմ, Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել»,-պարզաբանել է Խաչատրյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |