«Երկիր». ՀՀԿ գործադիր մարմնի նիստին քննարկվելու են մարզպետների նշանակումները![]() 21 հունիսի 2012 - 10:11 AMT PanARMENIAN.Net - «Երկիրը» գրում է, որ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Թերթի տեղեկություններով` օրակարգում է մարզպետների նշանակման հարցը: Ինչպես նախկինում նշել էր թերթը, այսօր ևս հայտնում է, որ ՀՀԿ-ական մարզպետները վերանշանակվելու են: Իսկ վերանշանակման պրակտիկա ՀՀԿ-ում կա. թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ վերանշանակվել էին ՀՀԿ-ական նախարարները: Ինչպես նախարարների, այնպես էլ մարզպետների նշանակման դեպքում տրամաբանությունը նույնն է` փորձած թանն անփորձ մածնից լավ է: Արդեն հստակ է, որ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա թեև երեկ թերթի թղթակցի հետ զրույցում կրկնել է, որ նման հարց չի քննարկվել, իրեն նման առաջարկություն չի եղել, ու թե և ինքն իրեն խորհրդարանում լավ է զգում, բայց եթե կուսակցությունը որոշի, որ պետք է մարզպետ լինի` միանշանակ կլինի մարզպետ: Վայոց ձորի մարզպետի թեկնածուները երկուսն են: Այս պաշտոնի համար երկմտում են` նշանակել Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |