«Հայկական ժամանակ». Ստեփան Դեմիրճյանը Սամվել Ալեքսանյանին «տեղն է դրել»![]() 21 հունիսի 2012 - 10:22 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ խորհրդարանում «տեղն է դրել» ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: ԱԺ միջանցքում հանդիպելով Դեմիրճյանին, Ալեքյանյանը նրան ասել է, թե ինքն էլ է Հայ ազգային կոնգրեսից: Լրագրողները սկսել են ծիծաղել: Դեմիրճյանն էլ տարել-բերել ու թե` քեզ հավաք պահիր, չափերիդ մեջ: «Ինչ եմ արե՞լ որ»,- հարցրել է Ալեքսանյանը: «Դե, ասում եմ քեզ, ինձ հետ կատակներ չանես, ես տենց բաներ չեմ սիրում»,- ասել Է Դեմիրճյանն ու հեռացել: Այնուհետև Ալեքսանյանը մոտեցել է Կոնգրեսի մեկ այլ պատգամավորի` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին և բողոքել, թե ինչու են իրեն այդքան քննադատում, բա ինքը մեղք չէ՞, ինչպե՞ս դիմանա: «Ոչինչ, կդիմանաս»,- պատասխանել է Լյուդմիլա Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |