«Միկան» ու «Շիրակը» Հայաստանի առաջնության 12-րդ տուրում հաղթանակ են տոնել![]() 21 հունիսի 2012 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի 2 հանդիպում: «Փյունիկը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջել է «Շիրակին»: «Շիրակի» կազմում աչքի են ընկել Արա Մկրտչյանը, Իսմաել Ֆոֆանա Բեկոն և Անդրանիկ Բարիկյանը, «Փյունիկի» միակ գնդակը խփել է Վիուլեն Այվազյանը: Մյուս խաղում մրցել են «Բանանցն» ու «Միկան»: Արեգ Ազատյանի գոլի շնորհիվ հաղթանակ է տոնել «Միկան»: Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը 32 միավորով գլխավորում է «Միկան», «Շիրակը» 26 միավորով 2-րդ տեղում է, եռյակը եզրափակում է «Իմպուլսը», որն իր ակտիվում ունի 23 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |