«Ղազախի շրջանի 3 գյուղերում վերահսկողությունը վերականգնելու մասին» լուրերը ադրբեջանցիների ֆանտազիայի պտուղ են![]() 21 հունիսի 2012 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կայքերի տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի նման բան տեղի չի ունեցել»,-այսպես է ՀՀ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Մուշեղ Աղեկյանը մեկնաբանել PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ադրբեջանական Defence.az գործակալության տարածած այն հաղորդագրությունը, թե իբր Ադրբեջանի զինված ուժերը «վերականգնել են հսկողությունը Ղազախի շրջանի երեք գյուղերի հանդեպ»: Ինչպես հայտնել է ադրբեջանական գործակալությունը, «ըստ ռազմական աղբյուրներից ստացված տեղեկությունների, Ղազախի շրջանում մարտերի արդյունքում ադրբեջանական բանակին հաջողվել է ամբողջական վերահսկողություն հաստատել այդ շրջանի երեք գյուղերի հանդեպ: Դրանք են Ասկիպարի Յուխարի, Գուշչու Այրում և Ջաֆարլի գյուղերը: Գյուղ է մտցվել ծանր տեխնիկա: Թեև այդ գյուղերը գտնվում են չեզոք գոտում, սակայն վերահսկվում էին ՀՀ ԶՈւ կողմից»: Ըստ գործակալության հաղորդագրության, մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը վեց զինվոր է կորցրել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |