Հունիսի 21-ին կլրանար երաժիշտ, բանաստեղծ ու դերասան Վիկտոր Ցոյի 50 տարին![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին կլրանար երաժիշտ, բանաստեղծ ու դերասան Վիկտոր Ցոյի 50 տարին: Իր «Կինո» խմբի հետ նա 9 ալբոմ է ձայնագրել և դարձել է Ռուսաստանի ամենահայտնի ռոք կատարողներից մեկը: Վիկտոր Ցոյը ծնվել է 1962թ. Լենինգրադում: Առաջին երաժշտական խումբը ստեղծել է դեռ դպրոցում ուսանելու տարիներին, այն կոչվում էր »Հիվանդասենյակ համար 6»: Իսկ «Կինո» խմբի կորիզը ձևավորվեց, երբ նա հանդիպեց կիթառահար Ալեքսեյ Ռիբինի հետ: Համաժողովրդական ճանաչում խումբը ստացավ 1988թ. «Արյան խումբը» ալբոմից հետո: Նույն շրջանում էկրան բարձրացավ Սերգեյ Սոլովյովի «Ասսա» ֆիլմը, որտեղ Ցոյը էպիզոդիկ դեր է կատարել, իսկ վերջին րոպեներին հնչում է «Կինոյի» «Ուզում ենք փոփոխություններ» երգը: Դրան հաջորդեցին «Վերջին հերոսը» և «Արև անունով աստղը» ալբոմները: Ցոյը գլխավոր դերը կատարեց Ռաշիդ Նուգմանովի «Ասեղը» ֆիլմում: 1990թ. օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը մահացավ Լատվիայում ավտովթարից: Նա վաղ առավոտյան վերադառնում էր ձկնորսությունից և քնել էր ղեկին: Մի քանի ամիս անց «Կինոն» թողարկեց «Սև ալբոմը»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |