Աշոտյանը հիշեցրել է կոալիցիայի նախկին գործընկերներին, որ նրանք ևս պատասխանատվության իրենց բաժինն ունեն21 հունիսի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, պատասխանել է նոր կառավարության ու նրա ծրագրի հասցեին հնչած քննադատությանը, մասնավորապես այն կուսակցություններին, որոնք տարբեր տարիներին կառավարության մաս են կազմել: Նա հիշեցրել է, որ նախկին կառավարությունը ձևավորվել էր 2007թ. և սկզբից նրան անդամակցել են ԲՀԿ-ն (մասնակցության 100 տոկոս կառավարության գործունեության տևողության առումով), «Օրինաց երկիրը» (80 տոկոս) և ՀՅԴ-ն (գրեթե 2 տարի՝ 40 տոկոս): «Ինչ է նշանում «ձախողված կառավարություն» եզրույթը, եթե այդ ուժերը 40-100 տոկոսով այդ կառավարության մաս են կազմել»,-ասել է նա: Աշոտյանը նշել է, որ նոր ծրագիրը հավանության է արժանացել ընտրություններում և հանդիսանում է առաջիկա 5 տարիների քաղաքական ծրագիրը: Ինչ վերաբերում է ՀԱԿ այն դիտողությանը, թե իշխանությունները սովոր չեն լուրջ ընդդիմությանը, ապա Աշոտյանը հորդորել է նրանց չթերագնահատել ԱԺ նախորդ գումարումների ընդդիմադիր անդամներին: Աշոտյանը ընդդիմությանը նորմալ ու քաղաքակիրթ քաղաքական պայքարի կոչ է արել, առողջ քննադատության կոչ, որն, ըստ նրա, միայն կհզորացնի իշխանություններին: Նա նաև հորդորել է նորմալ մարդկային հարաբերություններ հաստատել ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների միջև: Նա ափսոսանք է հայտնել, որ որոշ ընդդիմադիրներ նույնիսկ չեն բարևում հանդիպելիս և «նույնիսկ բարի ախորժակ չեն ցանկանում»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |