Առևտրի և զարգացման սևծովյան բանկը մտադիր է կրկնապատկել իր պորտֆելը Հայաստանում21 հունիսի 2012 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) դրական է գնահատում տնտեսական իրավիճակը երկրում և իշխանությունների գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, ուստի մտադիր է մինչև 2014թ. կրկնապատկել իր պորտֆելը Հայաստանում: Այդ մասին հունիսի 21-ին Երևանում կայացած ՀՀ ֆինանսաների փոխնախարար Վարդան Արամյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) նախագահ Անդրեյ Կոնդակովը: Ըստ նրա, 2011թ. բանկը հաստատել և ֆինանսավորում է 15 մլն եվրոյի ծրագրեր: «Մեր ռազմավարությունը Հայաստանում ենթադրում է պորտֆելի կրկնապատկում, իսկ դա նշանակում է, որ ևս 15 մլն եվրո պետք է ներդրվի մինչև 2014թ.»,-ասել է նա: Կոնդակովը հավելել է նաև, որ բանկի մասնակից երկրների թվում Հայաստանն ամենից արդյունավետ է օգտագործում ԱԶՍԲ ֆինանսական գործիքները: Հայաստնում բանկի ակտիվ պորտֆելը կազմել է 50,2 մլն եվրո, այն բավականին դիվերսիֆիկացված է՝ փոքր ու միջին բիզնեսի վարկավորում, արդյունաբերություն, էներգետիկա,, ենթակառուցվածքներ, ագրոբիզնես: Առևտրի և զարգացման սևծովյան բանկը հունիսի 21-24-ը երկրորդ անգամ անընդմեջ իր տարեկան ժողովը կանցկացնի Երևանում: Հունիսի 22-ին տեղի կունենա «Հայաստան գործարար համաժողով. Աճի ու միջազգային փորձի հնարավորություններ» համաժողովը, իսկ հունիսի 24-ին տեղի կունենա ԱԶՍԲ կառավարիչների հանդիպումը: Նույն օրը նախատեսվում է մի շարք նախագծերի ստորագրում Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |