Հայաստանի նախագահը ծանոթացել է Հարավային Կովկասում ՀԲ նոր տարածաշրջանային տնօրենի հետ![]() 21 հունիսի 2012 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանիՀարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին, ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ խոսելով բազմաթիվ ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ նման համագործակցության և Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին հետևողական աջակցության համար, ընդգծելով հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում մեր երկրին ցուցաբերված օժանդակությունը: Հանրապետության նախագահի խոսքով, այն ավելի ամրապնդեց և ընդլայնեց Հայաստանի և Համաշխարհային բանկի գործընկերային հարաբերությունները: Սերժ Սարգսյանը այդ հարաբերությունների խորացման և փոխգործակցության զարգացման գործում բարձր է գնահատել ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի անձնական ներդրումը, հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում: Նախագահը շնորհավորել է տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալին և հույս հայտնել, որ Հայաստան այցի ընթացքումհնարավորություն կունենա տեղում ծանոթանալ իրականացվող ծրագրերին, երկրի զարգացման հնարավորություններին ու մարտահրավերներին՝ նոր պաշտոնում նպաստելով ՀԲ-ի հետ Հայաստանի շարունակական համագործակցությանը: Հենրի Քերալը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը Երևանում ունի կարող ու լավ թիմ, որի աջակցությամբ կշարունակի զարգացնել և ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի տնտեսության առաջնահերթություններին և դրանց շրջանակներում ՀԲ-ի հետ առաջիկա համագործակցությանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |