Վայոց Ձորում արջերը 4 գլուխ ոչխար են հոշոտել

Վայոց Ձորում արջերը 4 գլուխ ոչխար են հոշոտել

PanARMENIAN.Net - ԱԻՆ-ում այսօր` ժամը 10.45-ին Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի գյուղապետից տեղակատվություն է ստացվել, որ երեկ` հունիսի 20-ին, արջերը Քաջիկ Ալավերդյանին պատկանող անասնագոմում հոշոտել են 4 գլուխ ոչխար, իսկ այսօր փորձել են մտնել Հմայակ Հարությունյանին և Դարսևան Ալավերդյանին պատկանող անասնագոմերը, սակայն չկարողանալով մտնել` ջարդել են ցանկապատը և ցրել անասնակերը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից` դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետաարնի գյուղատնտեսության վարչության պետը, Վայոց Ձորի «Անտառ» դուստր ձեռնարկության տնօրեն Է. Հարությունյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---