Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան կոչ է անում բժիշկներին բողոքի ձայն բարձրացնել «Հարսնաքարում» տեղի ունեցածի վերաբերյալ![]() 21 հունիսի 2012 - 15:13 AMT PanARMENIAN.Net - «Հարսնաքար» ռեստորանային համալիրում hունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան հայտարարություն է արել, որում ասոցացիան կոչ է անում բոլոր բժիշկներին, մասնագիտական ասոցիացիաներին, կազմակերպություններին և քաղաքացիներին միահամուռ կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացնել կատարվածի կապակցությամբ. «Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան խիստ դատապարտում է ինքնիրավչության, վանդալիզմի և անպատժելիության ցանկացած դրսևորում, անկախ դրա կատարողների «տերերի» կարգավիճակից, առավելևս երբ այն ուղղված է ազնվագույն և ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցչների` բժշկների հանդեպ: Բժիշկներ, ովքեր փրկել են բազմաթիվ կյանքեր, ում աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հիվանդ զինվորականներ վերականգնել են իրենց առողջությունը և շարունակել ծառայությունը Հայկական բանակում: Դիմում ենք բոլոր պատկան մարմիններին` բարեխղճորեն աշխատել բոլոր մեղավորներին հայտնաբերման և օրենքի ողջ խստությամբ պատժելու համար` ապահովելով գործընթացի առավելագույն անաչառություն և թափանցիկություն, ինչը տեղի չի տա բողոքի ծայրահեղ դրսևորումների: Մեր աղոթքն ենք հղում առ Աստված` ողջ և առողջ պահելու մեր տուժած գործընկերներին»,-նշվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |