Հարավային Կովկասում ՀԲ տարածաշրջանային նոր տնօրենը իր պարտականությունները կստանձնի հուլիսի 1-ին![]() 21 հունիսի 2012 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հենրի Քերալը Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրենի պաշտոնում կփոխարինի Ասադ Ալամին: Նա իր պարտականությունները կստանձնի հուլիսի 1-ին: Այդ մասին հունիսի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին՝ ներկայացնելով միջազգային կառույցի նոր ներկայացուցչին: Այդ պաշտոնում Քերալին կվերահսկի ՀԲ ծրագիրը երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում և կղեկավարի այդ երկրներում բանկի՝ երկրների հետ գործընկերության ռազմավարությունների մշակումն ու իրականացումը: Քերալին կաշխատի Թբիլիսիից, որտեղ տեղակայված է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը: Քերալին աշխատել է Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Արևելյան, Կենտրոնական ու Հյուսիսային Ասիայում, Եվրոպայում: Քերալին կստանձնի Ասադ Ալամի պաշտոնը, որն աշխատանքի է անցնում Պրետորիայում որպես Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն: Իր հերթին Ասադ Ալամը հավելել է, որ «անձամբ իր համար մեծ պատիվ էր 3,5 տարի աշխատել Հայաստանում, հայ ժողովրդի համար»: Նա հիշեցրել է, որ պաշտոնը ստանձնելու ժամանակ Հայաստանին ևս չրջանցեց համաշխարհային ճգնաժամը, ինչը ծանր մարտահրավեր էր երկրի համար: «Սակայն, ես ուրախ եմ, որ այժմ, երբ ես հեռանում եմ, երկիրն արդեն դուրս է եկել ճգնաժամից»,-ասել է նա: Ընդ որում Ասադ Ալամը հույս է հայտնել, որ այս և հաջորդ տարիներին Հայաստանը կկարողանա տնտեսական աճ ապահովել: Բանկի համագործակցությունը Հայաստանի հետ վերջին 3 տարիներին նա «ամուր է» անվանել: Ալամը նաև նշել է ԲՀ ծրագրերի արդյունավետությունը, հատկապես ՀՀ մարզերում, որտեղ բանկը 20 տարում իրականացրել է ընդհանուր առմամբ 1,6 մլրդ դոլարի ծրագրեր: «Սա ՀԲ ծրագրերի իրագործման լավագույն ցուցանիշն է բանկի ներկայության երկրներում»,-ասել է նա: Քերալին խոստացել է ՀՀ նախագահին, որ կշարունակի Ալամի օրոք մեկնարկած նախագծերը և էլ ավելի լավ կաշխատի հարկային ու մաքսային վարչարարության, կրթության ու առողջապահության, ՓՄՁ, ոլորտներում, ագրարային հատվածում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |