75 կողմ և 47 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունել է կառավարության նոր ծրագիրը![]() 21 հունիսի 2012 - 16:07 AMT PanARMENIAN.Net - 75 կողմ և 47 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց կառավարության նոր ծրագիրը: Վեց քաղաքական ուժերից չորսը`ընդդիմությունն ու ԲՀԿ-ն դեմ քվեարկեցին, իսկ կոալիցիայի անդամները` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը` կողմ: Ընդդիմությունն ու ԲՀԿ-ն կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ իրենց ելույթներում հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու: Արդեն երկու օր է, ինչ ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության նոր ծրագիրը: Այս օրերին ընդդիմադիր կուսակցություններն ու ԲՀԿ-ն բազմիցս քննադատել են նախորդ կառավարության ծրագիրը: Նրանց խոսքով` նախորդ կառավարության կազմը գրեթե նույնն էր, և եթե վերջին հինգ տարիներին նրանք չկարողացան կյանքի կոչել նախորդ ծրագիրն, ապա հաջորդ հինգ տարին ևս չի օգնի, առավել ևս, որ այս ծրագրում ավելի շատ են «անհավանական» թվերը: Ընդդիմությունն ու ԲՀԿ-ն` անդրադառնալով կառավարության նոր ծրագրին, նշել էին նաև, որ այն թերի է: Ըստ նրանց` ծրագրում ոչ մի ժամկետ նշված չէ, որում կառավարությունը պատրաստվում է այն իրագործել: Մինչ քվեարկությունը ելույթ ունեցան խորհրդարանի և կառավարության ղեկավարները: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում կոչ արեց կողմ քվեարկել կառավարության ծրագրին: Նա նշեց, որ ՀՀԿ-ն համաձայն է այն փաստի հետ, որ անցյալում թերություններ ու սխալներ եղել են, բայց և հավելեց, որ «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»: Վարչապետն էլ իր ելույթում ընդգծեց, որ իրենք «երբեք չեն ասել, որ անսխալական են եղել»: Նա կոչ արեց պատգամավորներին Ազգային ժողովում հանդես չգալ զրպարտությամբ և անձնական վրեժխնդրությամբ: Վարչապետը նաև պատրաստակամություն հայտնեց ընդդիմության արած բոլոր առաջարկությունները քննարկելու ու համաձայնության դեպքում դրանք կյանքի կոչելու հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |